Լրահոս

21.04.2011 11:28


Սարկոզին ապստամբներին խոստացել է ուժեղացնել Լիբիայի դեմ օդային հարվածները

Սարկոզին ապստամբներին խոստացել է ուժեղացնել Լիբիայի դեմ օդային հարվածները

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այսօր հայտարարել է, որ իր երկրի ռազմաօդային ուժերը տեղի ընդդիմության խնդրանքով կմեծացնեն Լիբիայի դեմ ուղղված օդային հարվածների ինտենսիվությունը։ Այս մասին «ՌԲԿ» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի նախագահի օգնականներից մեկը։

Նախագահի օգնականի խոսքերով՝ Սարկոզին նման հայտարարություն է արել լիբիական ընդդիմության առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլի հետ հանդիպումից հետո։

Դրանից բացի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տեղեկության համաձայն՝ ընդդիմադիրների կողմից վերահսկվող լիբիական Բենգազի քաղաքում Ֆրանսիայից արդեն ժամանել են ռազմական կապի մասնագետները, ովքեր օգնություն են ցուցաբերում հակակառավարական զորքերի կազմակերպման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը