Լրահոս

21.04.2011 10:39


Լիբիայում ևս մեկ լրագրող է զոհվել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Լիբիայի շրջափակված Միսրատ քաղաքում  ևս մեկ լրագրող է զոհվել։

Ամերիկացի Քրիս Հոնդրոսը Քադաֆիի ուժերի գնդակոծության տակ է ընկել, ինչպես և  իր բրիտանացի գործընկեր, հայտնի լրագրող Թիմ Հետերինգտոնը։

Քրիս Հոնդրոսը «Getty Images» գործակալության ֆոտոլրագրողն էր։ Նա լրագրության ոլորտում միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում Ռոբերտ Քափի անվան ոսկե մեդալը, որը ստացել է պատերազմի մասին լավագույն ֆոտոռեպորտաժի համար։

Այս խորագրի վերջին նյութերը