Լրահոս

12.01.2011 14:04


Ա. Զեյնալյան. «Միշտ կարելի է ակնկալել արտահերթ ինչ–որ բաներ, սակայն կլինի, թե ոչ՝ անշնորհակալ կանխատեսում է»

Ա. Զեյնալյան. «Միշտ կարելի է ակնկալել արտահերթ ինչ–որ բաներ, սակայն կլինի, թե ոչ՝ անշնորհակալ կանխատեսում է»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով 2011թ. ակնկալիքներից ՝ասել է, թե կցանկանար, որ նախ և առաջ տարին լիներ բարեբեր։

-Ակնկալում եմ, որ առատ բերք լինի, որպեսզի բերքն էժան լինի, ու գյուղմթերքը մատչելի լինի մարդկանց համար։ Սա շատ կարևոր է։ Ուզում եմ, որ տարին բարեբեր լինի նաև իրավունքների զարգացման առումով, իսկ թե ինչպիսին կլինի, դժվարանում եմ պատասխանել,-ասել է նա։

Պատասխանելով այն  հարցին, թե քաղաքական դաշտում արտահերթ ընտրությունների հավանականություն տեսնո՞ւմ է՝ Արտակ Զեյնալյանն ասել է, թե միշտ կարելի է ակնկալել արտահերթ ինչ-որ բաներ, սակայն կլինի, թե ոչ՝ անշնորհակալ կանխատեսում է։

-Կարծում եմ, որ 2011թ. քաղաքականապես ավելի ակտիվ կլինի։ Չնայած ասեմ, որ սկսած 2008թ.-ից՝ քաղաքական ակտիվությունը միշտ  եղել է, բայց կարծում եմ, որ այս տարին ավելի ակտիվ կլինի, և նաև նոր ուժեր կմտնեն պայքարի մեջ,-ընդգծել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը