Լրահոս

01.10.2020 15:30


Հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը, 3 հրթիռ չի պայթել (լուսանկար)

Հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը, 3 հրթիռ չի պայթել (լուսանկար)

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն Արցախից հայտնում է, որ այսօր առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: Համայնքի վրա 4 հրթիռ է ընկել, որոնցից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը:

Դատելով լուսանկարներից՝ կարող ենք ասել, որ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են:

«Սմերչի» հրթիռի տրամաչափը 300 մմ է, իսկ «Ուրագանինը»՝ 220: Կախված տեսակից՝ «Սմերչի» հրթիռը կարող է թռչել 20-90 կմ, իսկ «Ուրագանինը»՝ 5-35 կմ:

Սա հերթական ապացույցն է այն բանի, որ հակառակորդը խտրականություն չի դնում քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը:

Աղբյուրը՝ hetq.am

l-3YtZIfZHso l-9BnPPukUel

Այս խորագրի վերջին նյութերը