Լրահոս

01.10.2020 18:11


Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Մանկությունը մարդու կյանքի ամենապայծառ ժամանակահատվածն է: Սակայն այնտեղ, որտեղ թնդանոթներն են որոտում, երեխաները կորցնում են մանկությունը լուսավոր հիշելու հնարավորությունը։ Արցախում ապրող մանուկները վերջին 4 օրվա ընթացքում միանգամից չափահաս դարձան ու բացահայտեցին մեծ լինելու դժվարությունները։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Մարտունիում 9-ամյա մի աղջնակ է զոհվել, կան նաև վիրավոր երեխաներ։ Արցախցի երեխաներն այս օրերին մութ ու խոնավ նկուղներում են՝ ապաստարաններում։ Նրանք զրկված են բակում խաղալու և վազվզելու հնարավորությունից։ Բայց նրանց գեները հզոր են, և նրանք չեն կորցնում ոգու ամրությունը։ Սակայն այս երեխաների հասուն աչուկներն ու տխուր հայացքները կմաշեն շատերի սրտերը։

Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը լուսանկարել է նրանց, ում ադրբեջանցիները զրկել են մանկությունից և խաղաղ երկնքից։ Նրանք հասունացել են մի ակնթարթում՝ արկերի ահարկու ձայնից։ Մանկությունից նրանց հուշերում նաև տագնապի, վախի ու սարսափի զգացում է մնալու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Ապաստարանից ծիկրակող տղան

Ապաստարանում քնող երեխան

Խաղալիքը ձեռքին երեխան Ստեփանակերտի փողոցում

Ստեփանակերտի տուն-ինտերնատի երեխաները ճաշի ժամին

Ստեփանակերտի տուն-ինտերնատի դաստիարակները

Փոքրիկ տղան օգնում է մեծերին ապաստարանում

Փորձում է յուրացնել օպերատորի աշխատանքը

Ապաստարանում քնած երեխաները

Ստեփանակերտի տուն-ինտերնատի փոքրիկ գեղեցկուհու մատիտներն ու ակնոցը

Ստեփանակերտի տուն-ինտերնատի այս օրերի ննջարանը

Այս խորագրի վերջին նյութերը