Լրահոս

29.09.2020 16:57


Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից (տեսանյութ)

Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից (տեսանյութ)

Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսը կամավորների է տեղափոխել զորամաս։ Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ավտոբուսը կամավորներին հասցրել է զորամասի տարածք։ Դրանից հետո վարորդին հորդորել են մեքենան կայանել զորամասի տարածքից դուրս։ Վարորդը մեքենան կայանել ու իջել, որից հետո պայթյունի ձայն է լսել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Այս խորագրի վերջին նյութերը