Լրահոս

28.09.2020 09:24


Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները. ԱՆ

Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները. ԱՆ

Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում, և հիմա էլ ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, այն է` շարունակել կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային:

Այս պարզ կանոնները կօգնեն կանխել հիվանդության տարածումն` այդպիսով ավելի ամուր պահելով մեր թիկունքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը