Լրահոս

27.09.2020 14:36


Մեր միջազգային գործընկերները տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մեր միջազգային գործընկերները տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: Մեր միջազգային գործընկերները՝ բազմակողմ և երկկողմ մակարդակով, տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տսեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին:
ԱԳ նախարար Մնացականյանը մշտական կապի մեջ է և հեռախոսազրույցներ է ունենում իր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը