Լրահոս

25.09.2020 10:59


Երևանի Այվազովսկու փողոցում Volkswagen-ի վարորդը բախվել է կայանված Mercedes-ին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Երևանի Այվազովսկու փողոցում Volkswagen-ի վարորդը բախվել է կայանված Mercedes-ին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը