Լրահոս

25.09.2020 08:11


Հայ պարարվեստի մոսկովյան նվիրյալների անակնկալը՝ Հայաստանի անկախության կապակցությամբ (տեսանյութ)

Հայ պարարվեստի մոսկովյան նվիրյալների անակնկալը՝ Հայաստանի անկախության կապակցությամբ (տեսանյութ)

Հայ պարարվեստի գործիչների ռուսաստանյան ալյանսի ( ՀՊԱԳՌԱ) մոսկովյան կազմը հրաշալի անակնկալ էր մատուցել Հայաստանի անկախության կապակցությամբ։

Հայ նորագույն պարի պատմության մեջ առաջին անգամ, տեսահոլովակի պարային բոլոր տեսարաններում նկարահանվել էին խմբերի հենց ղեկավարներներն ու պարուսույցները։ Սա կարող է հրաշալի նախադեպ դառնալ նոր սերնդի համար։

Մտահղացման և սցենարի հեղինակն էր Իշխան Գասպարյանը (Պարի ակադեմիա), իսկ բեմադրական գործընթացի մեջ ներգրավված էին Սուրիկ Բրուտյանը ("Արգիշտ"), Մարգարիտա Գրիգորյանը ("Վարդավառի ծաղիկներ"), Լիդա Սարգսյանը ("Ագապե"), Նարեկ Ծատուրյանը և Մերի Պապիկյանը ("Էսքիզ"), Ելենա Շամոյանը ("Ախթամար"), Միլենա Սանախչյանը ("Նռանե"), Արմինե Գասպարյանը և Վերոնիկա Բաբուջյանը (Պարի Ակադեմիա)։

Սա թիմային հրաշալի աշխատանքի արդյունք էր։ Դիտենք տեսանյութը՝ Շուշան Պետրոսյանի "Հայրենիք" ստեղծագործության ուղեկցմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը