Լրահոս

24.09.2020 12:15


Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը

Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաև խանութի ներսը՝ գույքի հետ միասին:

Պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը