Լրահոս

22.09.2020 11:56


Հրդեհ է բռնկվել Թումանյան քաղաքի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում․ դեպքի վայր է մեկնլե երկու մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Թումանյան քաղաքի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում․ դեպքի վայր է մեկնլե երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյան քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։58-ին, մարվել՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 00:49-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում կուտակած մոտ 500 կգ խոտ։

Այս խորագրի վերջին նյութերը