Լրահոս

19.09.2020 12:19


Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է

Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Վրույր Ավետիքյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարն ու Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Էդգար Համբարձումյանի վարած Ваз 2111 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ваз 2111-ի 2 ուղևորները, որոնցից մեկը 6-ամյա երեխա է, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը