Լրահոս

18.09.2020 09:04


Հիմա էլ անցել են դեկաններին. իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ․ «Փաստ»

Հիմա էլ անցել են դեկաններին. իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ամենալարված իրավիճակներից մեկի էպիկենտրոնը դարձել է Երևանի պետական համալսարանը, ուր մեկ տարուց ավելի է, ինչ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները ձեռնամուխ են եղել հերթական վիրահատական միջամտությունն իրականացնել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։

Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության թիրախում են հայտնվել միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները, որոնց ջրերն օրվա իշխանության և հատկապես ոլորտային նախարարության հետ «մեկ առվով չեն գնում»։

Համալսարանական մեր աղբյուրի տեղեկացմամբ, իշխանություններն իրենց տեսադաշտում արդեն ունեն գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ»:

Այս խորագրի վերջին նյութերը