Լրահոս

15.04.2011 16:52


2011թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել Իրանի ավելի քան 31 հազ. քաղաքացի, ովքեր ՀՀ–ում միջինը 1600–ական դոլար են ծախսել

2011թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել Իրանի ավելի քան 31 հազ. քաղաքացի, ովքեր ՀՀ–ում միջինը 1600–ական դոլար են ծախսել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարել է, թե 2011թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել Իրանի ավելի քան 31 հազ. 700 քաղաքացի, որոնցից շուրջ 25 հազ.–ը` մարտին, այսինքն Նովրուզի օրերին: Միայն ընթացիկ տարվա մարտի 20-31-ը Հայաստան այցելած իրանցիների թիվը հասել է 18 հազ.–ի:

Համեմատած նախորդ տարիների հետ՝  Հայաստան այցելած իրանցիների թիվը կտրուկ աճել է։ Այսպես, ըստ  Մեխակ Ապրեսյանի հաղորդած տվյալների, 2010թ. առաջին եռամսյակում այդ թիվը եղել է 28 հազ., իսկ նախորդ տարվա մարտին՝ ավելի քան 21 հազ.:

Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ նախարարությունը հետազոտություն է անցկացրել իրանցիների շրջանում և պարզել, որ հարցմանը մասնակցած 100 մարդկանցից 72–ը ցանկություն է հայտնել կրկին Հայաստան այցելելու կամ այդ խորհուրդն ընկերներին տալու։

–10–նիշանոց սանդղակով երկրի գրավչության միջին գնահատականը, ծառայությունները, գների մատչելիությունը, ժամանցի վայրերի բազմազանությունը գնահատվել է 6 միավոր, փողոցների մաքրությունը, տրանսպորտը, սնունդն ու տեղաբնակների հյուրընկալությունը` 7 միավոր: Ցուցանիշերը միջինից բարձր են, սակայն ակնհայտ է, որ շատ անելիք կա, որպեսզի մեր այցելուները հեռանան ոչ միայն բավարարված, այլև ակնկալիքները գերազանցած,–ասել է նա:

Մեխակ Ապրեսյանի խոսքերով՝ իրանցիները դժգոհել են, որ հուշարձանների վահանակների վրա տեղեկատվությունը միայն մեկ օտար լեզվով է գրված՝ անգլերենով, ինչպես նաև, որ գիշերելու տեղերի պակասություն է զգացվել։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝  մեկ իրանցի զբոսաշրջիկն իր մեկ այցելության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծախսել է միջինը 1600 ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը