Լրահոս

11.08.2020 11:13


Ավտովթար՝ Կոտայքում. Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Skoda և Ford մակնիշի ավտոմեքենաներ, 5 մարդ հոսպիտալացվել է

Ավտովթար՝ Կոտայքում. Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Skoda և Ford մակնիշի ավտոմեքենաներ, 5 մարդ հոսպիտալացվել է

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Դ.-ի վարած Skoda մակնիշի և Արզնի գյուղի բնակիչ, 32-ամյա Մերուժան Ե.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Գևորգ Դ.-ն, նրա ուղևոր, Նոր Հաճնի բնակիչ, 27-ամյա Կարեն Դ.-ն և Ford-ի վարորդ Մերուժան Ե.-ն, նրա ուղևորներ, Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Մ.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մհեր Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը