Լրահոս

07.04.2011 17:33


Իլհամ Ալիևն ընդունել է ԵԽԽՎ ղեկավարին

Ադրբեջանի նախգահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԽԽՎ նախագահող Մովլուդ Չավուշօղլուին։

ԵԽԽՎ ղեկավարը  հանդիպման ժամանակ ընդգծել է Ադրբեջանում անցկացվող Միջազգային միջմշակութային երկխոսության համաժողովի կարևորությունն ու ասել, թե նման միջոցառումները նպաստում են Եվրոպայի  խորհրդի հետ  համգործակցությանը։

Իլհամ Ալիևն էլ իր հերթին ընդգծել է այդ համաժողովին ԵԽԽՎ ղեկավարի մասնակցության կարևորությունը։

Իլհամ Ալիևի խոսքերով՝ նման միջոցառումների պարբերական անցկացումը կարևոր դեր է խաղում տարածաշրջանի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար։

Հանդիպման մանսակիցները  վստահություն են հայտնել Ադրբեջանի և  ԵԽԽՎ–ի համագործակցության հետագա զարգացման հեռանկարի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը