Լրահոս

07.04.2011 16:21


Տիգրան Կարապետյանը ՀՀՇ–ի ու ՀԱԿ–ի հետ չի կարող որևէ ընդհանրություն ունենալ

Տիգրան Կարապետյանը ՀՀՇ–ի ու ՀԱԿ–ի հետ չի կարող որևէ ընդհանրություն ունենալ

Ես բազմիցս ասել եմ, որ ՀԱԿ–ի մեջ կան շատ նորմալ մարդիկ, բայց կորիզը՝ կուռ թիմը, ՀՀՇ–ն է։ ՀՀՇ–ի հետ ես երբևէ չեմ կարող ունենալ որևէ մի ընդհանրություն, ոչ էլ կոալիցիայի հետ,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Նա նշել է, որ ինքը պատրաստ է համագործակցել մնացած բոլոր հայրենասիրական ուժերի հետ, և առաջարկներ արդեն կան։ Թե ո՞ւմ կողմից կան առաջարկներ, Տ. Կարապետյանը չի պարզաբանել, նշելով.

Մենք բանակցում ենք, կգա ժամանակը՝ մենք անպայման դա կասենք, բայց ապրիլի 10–ի հանրահավաքը ես ցանականում եմ անցկացնել մենակ,–նշել է նա։

Ինչ վերաբերում է «Սարդարապատ» շարժման հետ համագործակցությանը, նա ընդգծել է, որ ինքը բավական ջերմ հարաբերությունների մեջ է ու համարում է, որ այդ կազմակերպությունը հայրենասեր է, ուղղակի կտրուկ դիրքորոշում ունի։

Մեր դիրքորոշումը կախված է ժողովրդի կամքից։ Մենք էլ ենք կողմ իշխանափոխության, բայց՝ ոչ ցանկացած միջոցով,–ասել է Տ. Կարապետյանն ու խորհուրդ տվել ոչ թե ժողովրդին խոստանալ իշխանափոխություն իրականացնել, այլ նրա գիտակցությունը բարձրացնել, որպեսզի ինքը դա անի։

Նա ընդգծել է, որ ՀՅԴ–ին ու «Ժառանգությանը» դրական է վերաբերվում.

ՀՅԴ–ն հայրենասիրական ուժ է՝ մի քիչ յուրահատուկ, իր ձևի մեջ, բայց ես դրական եմ վերաբերվում այդ ուժին ու «Ժառանգությանը», ավելի ճիշտ՝ ոչ թե «Ժառանգություն» կուսակցությանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին քայլերին,–ասել է Տիգրան Կարապետյանն ու նշել, թե այդտեղ էլ վերապահումներ ունի, քանի որ չհասկացավ հացադուլից դուրս գալու պահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը