Լրահոս

06.04.2011 15:57


Միքայել Հայրապետյան.«Այդ միտքն արտահայտվել էր այլ ժամանակում և այլ դասավորության պայմաններում»

Միքայել Հայրապետյան.«Այդ միտքն արտահայտվել էր այլ ժամանակում և այլ դասավորության պայմաններում»

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը պատասխանելով «7օր»–ի հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը  հանրահավաքներից մեկում հայտարարել էր՝ ՀԱԿ–ը միայնակ չի կարող իշխանափոխության հասնել, բայց դրանից հետո ընդդիմադիր ճամբարից ոչ ոք չի միացել ՀԱԿ–ին, արդյոք կարելի՞ է ենթադրել, որ  ՀԱԿ–ը միայնակ չկարողանալով հասնել իշխանափոխության՝ իշխանությունների հետ գնա գործարքի ՝ ասել է.

Այդ միտքն արտահայտվել էր այլ ժամանակում և այլ դասավորության պայմաններում: Ներկայումս իրադրությունը բոլորովին այլ է, և չի բացառվում, որ Համաժողովրդական շարժումն առանց այլ միջամտումների՝ հասնի հաջողության: «Գործարք» ասվածը պոլիտ-կոռեկտ չէ. տվյալ դեպքում քաղաքական եզրաբանությանն առավել հարիր է «երկխոսություն» կոչվածը, ինչը հիմնադիր նախագահը հայտարարեց, որ կարող է տեղի ունենալ, եթե, իհարկե, իշխանությունները կատարեն իր ներկայացրած 15 պահանջներից մի քանիսը: Կապրենք` կտեսնենք:

Հիշեցնենք, որ «գործարք» բառը օգտագործել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ մարտի 17–ի հանրահավաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը