Լրահոս

10.07.2020 10:49


Մահացել է Կարեն Վարդանյանը

Մահացել է Կարեն Վարդանյանը

Մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։

Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։

Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է նախարարը։

Կարեն Վարդանյանը ծնվել էր 1963 թվականին: Նա 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը