Լրահոս

30.03.2011 17:59


Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ավարտվել է համերգով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդանշական հացի օրհնությամբ դադարեցրել է իր հացադուլը։

Ինչպես Ազատություն հրապարակից հաղորդում է «7օր»–ի թղթակիցը, Րաֆֆի  Հովհանիսյանն ասել է, թե այսօրվա միջոցառումը ավարտվելու է համերգով։

Այս պահին Ազատության հրապարակում ելույթ են ունենում Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունելու եկած «Կարին» ազգագրական համույթի անդամներն ու երգահան, հեղինակային երգի կատարող Ռուբեն Հախվերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը