Լրահոս

18.06.2020 16:41


Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ուղղաթիռ

Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ուղղաթիռ

Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։

Այս խորագրի վերջին նյութերը