Լրահոս

18.06.2020 16:21


Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ այրվել է «Volkswagen Golf 3»-ը

Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ այրվել է «Volkswagen Golf 3»-ը

Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 03:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 53 շենքի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։50-ին, մարվել՝ 04։07-ին։ Այրվել է «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենա։

Այս խորագրի վերջին նյութերը