Լրահոս

18.06.2020 15:13


Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը Nissan XTrail-ով բախվել է արգելապատնեշին և մոտ 10 մետր սահելով՝ հայտնվել ձորում

Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը Nissan XTrail-ով բախվել է արգելապատնեշին և մոտ 10 մետր սահելով՝ հայտնվել ձորում

Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում 60-ամյա Յուրի Վ-ն Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և մոտ 10 մետր սահել ձորը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ փրկարարների ժամանումը, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը