Լրահոս

18.06.2020 12:35


Արագածոտնի մարզում 29-ամյա վարորդը մարդատար Газель-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. նա տեղում մահացել է

Արագածոտնի մարզում 29-ամյա վարորդը մարդատար Газель-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. նա տեղում մահացել է

Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Վ. Սաֆարյանը իր վարած Газель մակնիշի բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սաֆարյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը