Լրահոս

18.06.2020 10:20


Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. վերջինս էլ բախվել է ծառին. կա 2 զոհ

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. վերջինս էլ բախվել է ծառին. կա 2 զոհ

Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել են:

Դեպքի վայր են ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ փակել է ճանապարհը, իսկ Opel-ն էլ բախվել է ծառին:

Վաղարշապատի հրշեջ-փրկարարները ծառից որոշ հատված էլեկտրական սղոցով մասնատել են, որպեսզի կարողանան հոսանքազրկել ավտոմեքենան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ էին գտնվում, ովքեր չէին կրում պաշտպանիչ դիմակ և ճանապարհային ոստիկանները նրանց զգուշացնում էին, որ պահպանեն սոցիալական հեռավորությունը և նրանց էին տալիս պաշտպանիչ դիմակներ:

Այս խորագրի վերջին նյութերը