Լրահոս

30.03.2011 16:07


Սիրիայում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ զենք չի կիրառում

Ռուսաստանում Սիրիայի հարցերով զբաղվող ժամանակավոր հավատարմատար Սուլեյման Աբուդայիբը «BBC»–ին հայտնել է, թե Սիրիայի իրադարձությունները արմատականորեն տարբերվում են Եգիպտոսիում, Թունիսում և Եմենում կատարվողից։ Նրա խոսքերով՝ կրակը, որը անվտանգության ուժերը Դերաա քաղաքի մզկիթներից մեկում բացել էին ցուցարարների վրա, եղել է հենց զինվորականների սխալմունքը։ Այդ դեպքից հետո կառավարական զորքերին հրամայվել է ցուցարարների վրա կրակ չբացել։ Աբուդայիբը նաև նշել է, որ բողոքի գործողությունների առաջին օրվանից հետո ոստիկանությունը ոչ մի անգամ ցուցարարների նկատմամբ զենք չի կիրառել։ Իսկ Լաթաքիա քաղաքում բոլոր չորս զոհվածները անվտանգության ծառայությունների աշխատակիցներ են եղել։

Հիշեցնենք՝ Սիրիայում հայ համայնքի ներկայացուիչը «7օր»–ին տեղեկացրել էր այն մասին, որ այնտեղ տեղի ունեցածը խիստ հակասական բնույթ է կրում, իսկ իրավիճակն էլ լրատվամիջոցների կողմից հաճախ ուռճացվում է։ Անգամ Դերաայի ցուցարարները լրատվամիջոցների հետ իրենց զրույցներում նշում են, որ իրենք դեմ են ոչ թե նախագահական վարչակարգին, այլ պահանջում են բարեփոխումներ, ինչպիսին, օրինակ, արտակարգ դրության վերացումն է։ (http://7or.am/archives/45565)

Այս խորագրի վերջին նյութերը