Քաղաքական

30.04.2024 13:10


Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ այս մասին այսօր ԲՈՒՀ-երում իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա ընդգծել է, որ իրականացվող պայքարը կրում է երկիրը կործանումից փրկելու բնույթ, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այս առումով ունի իր պարտքը, առաքելությունը և պատասխանատվությունը։

«Օր օրի Հայաստանի տարածքը փոքրանում է, և միասին պետք է կանխենք այս գահավիժում։ «Մայր Հայաստանը» բոլորին ակտիվանալու և հստակ քայլեր ձեռնարկելու կոչ է անում»,-նշել է Մ․Սուքիասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը