Քաղաքական

30.04.2024 13:05


Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)

Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)

Ինչպես նախօրեին, այսօր ևս «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները ԲՈՒՀ-երում՝ դեմ արտահայտվելով Տավուշում տեղի ունեցող միակողմանի զիջումներին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ եթե Տավուշում միակողմանի զիջումներն իրականացվեն, ապա այն շղթայաբար կտարածվի ողջ Հայաստանով և, ի վերջո, Երևանը կկրկնի Ստեփանակերտի ճակատագիրը։

Անդրանիկ Թևանյանը նաև ուսանողներին կոչ է առել չլռել և ներկայացրել է այն քայլերի հաջորդականությունը, որոնք ուսանողները կարող են կատարել և իրենց միասնական տեսակետը հայտնել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Տավուշում սկիզբ առած պայքարը միայն տավուշցիների խնդիրը չէ․ դա Հայաստանի Հանրապետության անվտանգության և գոյության հարցն է»,-ընդգծել է Ա․Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը