Լրահոս

30.03.2011 15:49


Հայ մտավորականների ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանին

Հայ մտավորականների ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանին

Սիրելի Րաֆֆի Հովհաննիսյան,

Սույն ուղերձը ստորագրած մտավորականներս բարձր ենք գնահատում Ազատության հրապարակում Ձեր 15-օրյա հացադուլ-քաղաքացիական բողոքը ու կարեւորում ենք դրա հասարակական արձագանքը:

Այն վերստին ապացուցեց, որ ոչ միայն ժողովուրդը չի վստահում իշխանություններին, այլեւ իշխանությունն է անհաղորդ ժողովրդի հավաքական բողոքին:

Ձեր քայլով քաղաքականությունը դրվեց բարոյական հիմքի վրա` նոր դիմագիծ հաղորդելով ընդդիմությանը: Դուք համաժողովրդական բողոքն ու պահանջները ամփոփեցիք անձնուրաց քայլի մեջ, որն երախտագիտությամբ ընդունեց Ձեզ զորակցող հանրությունը:

Իրապես երկրում ծառացած օրհասական խնդիրները, որոնք ամրագրված են մարտի 13-ի Կոչում եւ մարտի 15-ի Ձեր ելույթում, պահանջում են բոլորիս միասնական ներուժի համատեղումն ու ուղղորդումը անհետաձգելի համակարգային փոփոխությունների համար:

Սիրելի Րաֆֆի Հովհաննիսյան,

Հանուն մեր նպատակների իրագործման եւ հենվելով քաղաքացիական լայն հասարակության ու մտավորականության զորակցության վրա` Ձեզանից ակնկալում ենք.

քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձեւերով եւ առաջնորդել ապագայի փոփոխություններին հասնելու գործընթացները` խորհրդարանի ամբիոնից մինչեւ հրապարակ, հրապարակախոսությունից մինչեւ հանրահավաք:

Հիրավի` ժամն է, որ բոլորս մասնակցենք մեր քաղաքացիական ու ազգային նոր զորաշարժին:

Այսպիսով, միասին` ի գործ:

30 մարտի 2011թ.

Ք. Երեւան

Երվանդ Մանարյան «Արտավազդ» մեծ մրցանակի ասպետ

Դավիթ Սեդրակյան  Ակադեմիկոս

Վլադիմիր Բարխուդարյան Ակադեմիկոս

Յուրի Սարգսյան Ակադեմիկոս

Էդուարդ Ղազարյան Ակադեմիկոս

Ռաֆայել Մելիք-Օհանջանյան Ակադեմիկոս

Ալեքսանդր Գեւորգյան  ք.գ. դոկտոր

Ռաֆիկ Հակոբյան ֆ.մ.գ. դոկտոր

Հայկ Ղազարյան ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր

Հարություն Մարության պ.գ. դոկտոր ազգրագրագետ,

Գյուլնարա Գեւորգյան ք.գ. դոկտոր

Սամվել Գեւորգյան ֆ.մ.գ. դոկտոր

Լեվոն  Մուրադյան ֆ.մ.գ. դոկտոր

Սամվել Դանիելյան  բ.գ. դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ

Ալբերտ Խառատյան ԳԱԱ պրոֆեսոր

Անահիտ Տոնոյան  պրոֆեսոր

Սեւան Դավթյան   պրոֆեսոր

Հասմիկ Հովհաննիսյան  պրոֆեսոր

Հովհանես Հովհանեսյան պ.գ. թեկնածու

Գայանե Շագոյան պ.գ. թեկնածու

Հովհանես Այվազյան  պրոֆեսոր

Նունե  Թովմասյան  բ.գ. թեկնածու, դոցենտ

Հրանուշ Խառատյան պ.գ.թ., ազգագրագետ

Նիկիտա  Զարոբյան  տ.գ. թեկնածու

Անուշ Իսախանյան   ք.գ. թեկնածու

Հասմիկ  Աղաբաբյան ք.գ. թեկնածու

Աշոտ Ճենտերեջյան ջութակահար

Արամ Ապատյան  ծրագրավորող

Գագիկ Գինոսյան  արվեստագետ

Լեվոն  Մութաֆյան  թատերագետ

Արթուր Սարգսյան  նկարիչ

Աշոտ Պետրոսյան  նկարիչ

Դանիել Երաժիշտ  արվեստագետ, կոմպոզիտոր

Գարիկ  Չուքասզյան  «Մուլտի մեդիա»-ի պրոդյուսեր

Ռուզան  Զաքարյան   արվեստաբան

Այս խորագրի վերջին նյութերը