Լրահոս

30.03.2011 15:32


Ռուբեն Հախվերդյանը «Սարդարապատ» շարժման համախոհ է

Ռուբեն Հախվերդյանը «Սարդարապատ» շարժման համախոհ է

Մարտի 30–ին «Ուրբաթ» ակումբում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Ասուլիսին որպես ունկնդիրներ ներկա են եղել նաև Տիգրան Խզմալյանն ու Ռուբեն Հախվերդյանը։

Լրագրողները հարց են ուղղել Ժ. Սեֆիլյանին, թե արդյոք Ռուբեն Հախվերդյանը և՞ս «Սարդարապատ» շարժման համախոհ է կամ անդամ։

Համախոհ եմ,–տեղից պատասխանել է Ռուբեն Հախվերդյանը։

Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին ավելացրել է.

Կարծում եմ՝ Ռուբենը որևէ քաղաքական միավորի անդամը չի դառնա, նա բոլորինս է։ Ռուբենը մեր ընկերն է, մենք սիրում ենք Ռուբենին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը