Լրահոս

16.06.2020 15:02


Ձորաղբյուրում բախվել են Chevrolet Niva և Toyota Vitz ավտոմեքենաները, որոնք հայտնվել են տուֆ քարերի վրա. կա 4 վիրավոր

Ձորաղբյուրում բախվել են Chevrolet Niva և Toyota Vitz ավտոմեքենաները, որոնք հայտնվել են տուֆ քարերի վրա. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են Chevrolet Niva և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել տուֆ քարերի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը