Լրահոս

30.03.2011 14:02


ՏՄՊՊՀ–ն կեղծ պայմանագրերը կփոխանցի հարկային մարմիններին և ՀՀ դատախազությանը

ՏՄՊՊՀ–ն կեղծ պայմանագրերը կփոխանցի հարկային մարմիններին և ՀՀ դատախազությանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ձվի շուկայում կատարծ ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ «սեփական սխալները թաքցնելու կամ թերևս հանձնաժողովին ապակողմնորոշելու միտումով որոշ տնտեսվարողներ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր»։ Հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ շատ հաշիվ ապրանքագրեր արժանահավատ չեն, դրանցից շատերը վկայում են, որ այն խանութները, որոնց անունով դուրս են գրվել այդ հաշիվ–ապրանքագրերը, կա՛մ այդ գործարքներից ընդհանրապես տեղյակ չեն, կա՛մ ավելի սահմանափակ  քանակով են ձու ստացել։ Կան նաև դեպքեր, երբ կեղծարարությանը մասնակցել են նաև սուպերմարկետները։ Հանձնաժողովը կարծում է, որ ձու արտադրողներն իրենց արտադրության մի զգալի քանակն իրացրել են անօրինական, ստվերային ճանապարհով, ինչն էլ նրանց հնարավորություն է տվել ձուն շուկաներում իրացնել անհամեմատ բարձր գնով։

Հանձանաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողներին ասել է, թե իրենց ձեռքի տակ եղած կեղծ պայմանագրերը կփոխանցվեն հարկային մարմիններին և ՀՀ դատախազությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը