Լրահոս

11.06.2020 11:14


23 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 566 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

23 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 566 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 566 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 669-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 327-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 240 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5466, փաստացի բուժվողներինը՝ 8876: Մեկ օրում թեստավորվել է 2233 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 389 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը