Լրահոս

10.06.2020 13:44


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 19․1 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 19․1 հա տարածք

Հունիսի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, 4000 քմ, 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ մոտ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 4000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ,

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ մոտ 6000 քմ,

Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ մոտ 1 հա, Այնթապ գյուղում՝ մոտ 2 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ, 5000 քմ, 1000 քմ, Բաղրամյան գյուղում՝ մոտ 2․6 հա,

Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ 500 քմ,

Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ 10 հա,

Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը