Լրահոս

10.06.2020 12:35


Արարատի մարզում բախվել են Range Rover-ն ու Jeep Wrangler-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Range Rover-ն ու Jeep Wrangler-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 36-ամյա Ա. Խաչատրյանի վարած Range Rover մակնիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Ն. Բաղդասարյանի վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Jeep-ը կողաշրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային հրշեջ-փրկարարական վարչության խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, որից հետո քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել Jeep-ը և հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են անվտանգ վայր։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը