Լրահոս

09.06.2020 15:17


Երևանում Mitsubishi-ն Հրազդանի կիրճի ճանապարհին բախվել է բետոնե հենապատին. կա վիրավոր. ավտոմեքենայում եղել են անչափահաս 6 տղա և 2 աղջիկ

Երևանում Mitsubishi-ն Հրազդանի կիրճի ճանապարհին բախվել է բետոնե հենապատին. կա վիրավոր. ավտոմեքենայում եղել են անչափահաս 6 տղա և 2 աղջիկ

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցե Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակամն հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ավտոմեքենան վարել է անչափահաս տղա, իսկ ավտոմեքենայում եղել են 8 հոգի, բոլորը՝ երեխաներ՝ 6 տղա, 2 աղջիկ։

Այս խորագրի վերջին նյութերը