Լրահոս

08.06.2020 10:57


11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13325-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 283 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 72 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 85 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4099, փաստացի բուժվողներինը՝ 8943 (մեկ օրում ավելացել է 99-ով): Մեկ օրում թեստավորվել է 829 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 70 000 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը