Լրահոս

08.06.2020 09:41


Երևանում երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երևանում երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35-ի սահմաններում, ԱԻՆ ՓԾ 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի՝ ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը:

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները նշված վայրից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել այդ քաղաքացուն, ով 20-25 տարեկան տղա է և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է այդ երիտասարդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը