Լրահոս

05.06.2020 13:56


Արարատի մարզում բախվել են 27-ամյա վարորդի BMW-ն ու 57-ամյա վարորդի «06»-ը. կան տուժածներ

Արարատի մարզում բախվել են 27-ամյա վարորդի BMW-ն ու 57-ամյա վարորդի «06»-ը. կան տուժածներ

Երեկ՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Այգեստան-Դվին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Դվին գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Արմեն Խաչատրանի վարած BMW 520 մակնիշի և 57-ամյա Հրաչիկ Հարությունյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Հարությունյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 55-ամյա Սամվել Գևորգյանը, 49-ամյա Լիլյա Գևորգյանը և 22-ամյա Վազգեն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները «06»-ի ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։

Ըստ բժիշկների՝ վիրավորներից մեկը գտնվում է ծանր, մյուսները՝ միջին ծանրության վիճակում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը