Լրահոս

04.06.2020 10:52


Այսօր ժամը 10-19-ը շինարարության նպատակով փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

Այսօր ժամը 10-19-ը շինարարության նպատակով փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

Հունիսի 4-ի ժամը 09։30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Այսօր ժամը 10։00-ից մինչև 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Այս խորագրի վերջին նյութերը