Լրահոս

01.06.2020 17:15


Արագածոտնի մարզում քարով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է

Արագածոտնի մարզում քարով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։05-ի սահմաններում քարով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ավտոմեքենան եղել է քարով բարձված, և վթարից կարճ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Այս խորագրի վերջին նյութերը