Լրահոս

30.05.2020 12:25


Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է էլեկտրասյունը և տապալել այն. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է էլեկտրասյունը և տապալել այն. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում Ծակքար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Ժ․ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ վարորդի համագյուղացիներ, 21-ամյա Կ․ Հակոբյանն ու 22-ամյա Կ․ Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը