Լրահոս

26.03.2011 12:51


Գարեջրի շշով հարվածել են տաքսու վարորդի գլխին

Մարտի 25-ին, ժամը 22.00-ին, տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1986 թ. ծնված Գարուշ Գ.-ն ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրեն կցված «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան են նստել Սևան քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Վահրամ Հ.-ն և նրա ընկերը, ովքեր Սևան քաղաքի Չարենցի փողոցում գարեջրի շշով և ձեռքերով հարվածել են իր գլխին, ապա իջեցնելով ավտոմեքենայից՝ ծեծի են ենթարկել իրեն և փախցրել ավտոմեքենան, որը նույն օրը հայտնաբերվել է Սևան քաղաքի Նաիրյան փողոցում` վթարի ենթարկված վիճակում:

Վահրամ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը