Լրահոս

30.05.2020 12:15


Արմավիրի մարզում 53–ամյա վարորդը «Toyota»-ով բախվել է գազատար խողովակին, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

Արմավիրի մարզում 53–ամյա վարորդը «Toyota»-ով բախվել է գազատար խողովակին, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Հացիկ գյուղի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի «Մեծամոր» բժշկական կենտրոնի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը