Լրահոս

12.01.2011 12:25


Ամանորի նախաշեմին ի՞նչ էր եղել հավկիթների հետ

2010թ. վերջին՝ Ամանորի նախաշեմին անհետացած ու թանկացած հավի ձվի թեման շատ  քննարկվեց։ Կարծիքներ հնչեցին, թե շուկայում սպեկուլյացիա է կատարվել, և ձուն չի հասել խանութներ, այսինքն՝ ֆաբրիկաները անցած տարվա ծավալի չափով և նույն գներով ձու են իրացրել, սակայն ինչ-ինչ ձևով դրանք խանութներ չեն հասել։ Բարձրացված աղմուկից հետո թե՛ կառավարության, թե՛  թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչները վստահեցնում էին, թե բոլոր հարցերը կարգավորվել են, սակայն այնուամենայնիվ Ամանորի նախաշեմին մարդկանց տհաճ անակնկալ մատուցվեց։ Ամանորն անցավ, ու կարծես մարդիկ մոռացան այդ խնդրի մասին։ Իսկ ի՞նչ էր տեղի ուենցել իրականում։ Ովքե՞ր պետք է պատասխան տան տեղի ուենցածի համար։

«7օր»-ը Տնտեսական մրցակցության պետական հանձաժողովից փորձել է ճշտել այս հարցերի պատասխանը։ Ընդ որում հիշեցնենք, որ դեռևս Ամանորից առաջ հանձնաժողովից մեզ խոստացել էին պատասխանել այս հարցերին։

Մեզ հետ զրույցում Տնտեսական մրցակցության պետական հանձաժողովի լրատվության և հասրակայնության հետ կապերի պատասխանատու Նելի Դանիելյանն ասել է, թե ուսումնասիրություններն ու պարզաբանումները դեռևս ընթքացքի մեջ են։

-Սուբյեկտներից պարզաբանումներ ենք պահանջել։ Այժմ ընթացքի մեջ է այդ գործըթացը, և այդ պատճառով որոշակի պատասխան տալ այս պահին չենք կարող,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը