Լրահոս

29.05.2020 16:35


Արմավիրի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր

Արմավիրի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գ. Գրիգորյանը իր վարած Mercedes մակիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։

Ինչպես հայտնում է shamshyan.com/-ը, վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։

Այս խորագրի վերջին նյութերը