Լրահոս

29.05.2020 12:32


Արմավիրի մարզում բախվել են Nissan Teana-ն, 2 Mercedes-ները, Toyota Camry-ն և Nissan Tiida-ն. կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են Nissan Teana-ն, 2 Mercedes-ները, Toyota Camry-ն և Nissan Tiida-ն. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու շթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Ա․ Սահակյանի վարած Nisan Teana մակնիշի, Փարաքար գյուղի բնակիչ՝ 21-ամյա Ա․ Արշակյանի վարած Mercedes C180 մակնիշի, Փարաքար գյուղի բնակիչ՝ 26-ամյա Յ․ Սահակյանի վարած Toyօta Camry մակնիշի, Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գ․ Երանյանի վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Վ․ Հակոբյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Գ, Երանյանն ու Վ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վիրավորաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Այս խորագրի վերջին նյութերը