Լրահոս

29.05.2020 10:40


Հրդեհ է բռնկվել հացատան տանիքում (լուսանկար)

Հրդեհ է բռնկվել հացատան տանիքում (լուսանկար)

Մայիսի 28-ին, ժամը 15։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացատան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 17:25-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

26832

26833

26835

26836

Այս խորագրի վերջին նյութերը