Լրահոս

25.05.2020 09:54


Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան՝ բախվելով Mercedes-ին. շտապօգնության վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան՝ բախվելով Mercedes-ին. շտապօգնության վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

Երեկ՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

«Jinbei»-ը շտապօգնության մեքենա է և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի:

Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով:

Վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ ճանապարհին կան մարդաբոյ փոսեր, իսկ ճանապարհի վերանորոգման պատասխանատուն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է, ում կազմակերպությունը՝ չգիտես ինչու, տևական ժամանակ է, չի բարեհաճում իրականացնել գոնե փոսալցման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը